Երևի բոլորս էլ սիրում ենք նայել անամպ երկնքում շողշողացող աստղերին,որոնք, ասես, ադամանդներ լինեն: Նրանք այնքան փոքր են լինում, որ նրանց հազիվ ես նկատում: Իրականում՝ աստղերից յուրաքանչյուրը մի հսկայական գազային գունդ է, որն ինքնալուսարձակվում է:
Մութ գիշերին ամբողջ երկնքում անզեն աչքը տեսնում է մոտ 6 հազար աստղ: Միևնույն ժամանակ փոքր աստղադիտակով կարելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Աստղերին նայելուց թվում է, թե նրանք անշարժ իրենց տեղում կագնած են, բայց իրականում
այդպես չէ: Աստղեր շարժվում եմ շատ մեծ արագություններով, սակայն նրանք մեզանից այնքան հեռու են, որ այդ արագությունները անզեն աչքը չի նկատում: