Pages

Monday, January 27, 2014

Երկնքի ադամանդները

  Երևի բոլորս էլ սիրում ենք նայել անամպ երկնքում շողշողացող աստղերին,որոնք, ասես, ադամանդներ լինեն: Նրանք այնքան փոքր են լինում, որ նրանց հազիվ ես նկատում: Իրականում՝ աստղերից յուրաքանչյուրը մի հսկայական գազային գունդ է, որն ինքնալուսարձակվում է

   Մութ գիշերին ամբողջ երկնքում անզեն աչքը տեսնում է մոտ 6 հազար աստղ: Միևնույն ժամանակ փոքր աստղադիտակով կարելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Աստղերին նայելուց թվում է, թե նրանք անշարժ իրենց տեղում կագնած են, բայց իրականում այդպես չէ: Աստղեր շարժվում եմ շատ մեծ արագություններով, սակայն նրանք մեզանից այնքան հեռու են, որ այդ արագությունները անզեն աչքը չի նկատում:
   Աստղերի պայծառության աստիճանները տարբեր են: Տիեզերքում ամենապայծառ աստղերը հիպերհսկաներն են: Նրանց պայծառությունները կարող են միլիոնավոր անգամներ մեծ լինել Արեգակի պայծառությունից, իսկ չափերը՝ հասնել հարյուրավոր արեգակնային շառավղի:  Հիպերհսկաները հազվագյուտ աստղեր են. մեր Գալակտիկայում հայտնի են ընդամենը 12-ը

   Կան աստղեր, որոնք իրար չափազանց մոտ են գտնվում: Այդպիսի աստղազույգերը կոչվում են կրկնակի աստղեր: Հայտնի են նաև բազմակի աստղեր, որոնք  մի քանի աստղերի համախումբ ենԱվելի հսկա խմբեր են աստղասփյուռները՝ հարյուրավոր ո հազարավոր աստղերի միավորումները: Գալակտիկայում գտնվող  յուրաքանչյուր աստղ ունի իրեն հատուկ անվանումը:

No comments:

Post a Comment