Pages

Showing posts with label աստղ. Show all posts
Showing posts with label աստղ. Show all posts

Monday, January 27, 2014

Երկնքի ադամանդները

  Երևի բոլորս էլ սիրում ենք նայել անամպ երկնքում շողշողացող աստղերին,որոնք, ասես, ադամանդներ լինեն: Նրանք այնքան փոքր են լինում, որ նրանց հազիվ ես նկատում: Իրականում՝ աստղերից յուրաքանչյուրը մի հսկայական գազային գունդ է, որն ինքնալուսարձակվում է

   Մութ գիշերին ամբողջ երկնքում անզեն աչքը տեսնում է մոտ 6 հազար աստղ: Միևնույն ժամանակ փոքր աստղադիտակով կարելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Աստղերին նայելուց թվում է, թե նրանք անշարժ իրենց տեղում կագնած են, բայց իրականում այդպես չէ: Աստղեր շարժվում եմ շատ մեծ արագություններով, սակայն նրանք մեզանից այնքան հեռու են, որ այդ արագությունները անզեն աչքը չի նկատում: