Pages

Sunday, February 2, 2014

Մարս մոլորորակը

   Այսօր մի փոքր կպատմեմ Մարս մոլորակի մասին: Այս մոլորակը իր անվանումը ստացել է հին հռոմեացիների պատերազմի Աստված Մարսի անունիցԵրբեմն անվանում են նաև «կարմիր մոլորակ»՝ մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով: Մարս մոլորակի հայկական անվանումը Հրատն է:
   Արեգակի շուրջ այն մեկ լրիվ պտույտ է կատարում 687 երկրային օրում: Մարսի վրա օրն ընդամենը 37 րոպեով է երկար երկրայինից
   Մարսը ունի երկու բնական արբանյակ՝ «Ֆոբոսը» և «Դեյմոսը» (հին հունարենից թագմանաբար նշանակում են, համապատասխանաբար՝ «վախ» և «սարսափ»):
     Մարս մոլորակի մեծ մասը ավազապատ է:
Բևեռամերձ շրջաններն ունեն սպիտակ ծածկույթներ, որոնք հայտնի են « Մարսի բևեռային գլխարկներ» անվանումով: Այս գլխարկների չափերը փոփոխվում են կախված եղանակից` ձմռանը մեծանում, իսկ ամռանը փոքրանում, երբեմն էլ անհետանում: Մարսի մակերևույթին կան հսկայական ավազապատ անապատներ, լեռներ, խառնարաններ ու հրաբուխներ: Մարսի հանգած հրաբուխը՝ Օլիմպոսը, որն  ունի 30 կմ բարձրություն, համարվում է Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը:
   Մարսը այն եզակի մոլորակներից է, որը միշտ գտնվում է գիտնականների ուշադրության կենտրոնում:  Պատճառն այն է, որ այս մոլորակի միջավայրի պայմանները շատ նման են երկրային պայմաններին: Սովետական և ամերիկյան միջմոլորակային կայանները մոտիկից հետազոտել են Մարսը և, նույնիսկ, վայրէջք են կատարել նրա մակերևույթին:     Գիտնականները պարզել են, որ Մարսը շրջապատված է գլխավորապես ածխաթթու գազից բաղկացած նոսր մթնոլորտով:
    Ստորև բերված տեսանյութում ցույց են տրվում  բոլոր  փոփոխություններըորոնք տեղի են ունեցել մոլորակի վրա 4 մլրդ տարվա ընթացքում



   Հաջորդ գրառումներում կպատմեմ Մարս մոլորակի բնակեցման մասին:

No comments:

Post a Comment