Pages

Tuesday, January 21, 2014

Կյանքի գոյության աղբյուրը

     Այն, որ Արեգակը գտնվում է Արեգակնային համակարգի կենտրոնում, երևի, բոլորս էլ գիտենք, բայց այն, որ Արեգակը աստղ է, քչերիս է հայտնի:  Արեգակը, նույն ինքը՝ Արևը, Երկիր մոլորակից անզեն աչքով երևացող միայն 6000 աստղերից մեկն է:
    Արեգակը մի շիկացած, հսկայական գունդ է, սակայն Երկիր մոլորակից դիտողին թվում է, թե Արեգակը երկնքում փոքրիկ շլացուցիչ սկավառակ է, և դա միայն այն պատճառով, որ մենք նրանից հեռու ենք մոտ 150 մլն. կմ: Արեգակի տրամգիծը մոտ 109 անգամ մեծ է Երկիր մոլորակի տրամագծից, իսկ Արեգակը կազմող նյութից՝ ջրածնից ու հելիումից, կարելի է պատրաստել  շուրջ 330 հազար հատ այնպիսի երկրագունդ, ինչպիսին մերն է:
Արեգակի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ 6000 աստիճան, ինչի պատճառով  տեղի է ունենում  արեգակնային նյութի փոփոխություններ. ջրածին  «այրվելով» աստիճանաբար վերածվում է հելիումի: Պարզվում է՝ արեգակնային նյութը փոխակերպվում է  լույսի և ջերմության, ինչի շնորհիվ էլ Երկրի վրա կյանք գոյություն ունի:
    Արեգակը լույս է տալիս, այդ իսկ  պատճառով անընդհատ նվազեցնում է իր  զանգվածը: Սակայն Արեգակն այնքան ահռելի է, որ այդքան լույս ծախսելով, ու զանգվածը նվազեցնելով, այն դեռ պատրաստ է լուսավորել ավելի քան միլիարդավոր տարիներ:
    Ամենակարևորը՝ պետք է հիշել, որ Արեգակը մեր մոլորակի վրա կյանքի գոյության աղբյուրն է:




No comments:

Post a Comment