Pages

Sunday, January 19, 2014

Մեր տունը Տիեզերքում

    Հաճախ կարելի է լսել Արեգակնային համակարգ արտահայտությունը, բայց  մեզանից ոմանք չգիտեն էլ, թե ինչ է այն:
    Ուրեմն այսպես՝ Արեգակը և նրա շուրջ պտտվող երկնային մարմինները կազմում են մի ընտանիք, որն ընդունված է կոչել Արեգակնային համակարգ: 
    Արեգակը մի շիկացած, հսկայական գունդ է, սակայն Երկիր մոլորակից դիտողին թվում է, թե Արեգակը երկնքում փոքրիկ շլացուցիչ սկավառակ է, և դա միայն այն պատճառով, որ մենք նրանից հեռու ենք մոտ 150 մլն. կմ:
    Արեգակի շուրջ պտտվում են տասը մեծ մոլորակները: Դրանք են՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը, Մարսը, Յուպիտերը , Սատուռնը , Ուրանը, Նեպտունը, Պլուտոնը և 10-րդը, որոնցից յուրաքանչյուրը ունի առնվազն մեկ արբանյակ:
  Բացի այս մոլորակներից, Արեգակնային համակարգում՝ Արեգակի շուրջ պտտվում են փոքր մոլորակներ, որոնք կոչվում են աստերոիդներ (աստղակերպեր):
  Արեգակնային ողջ համակարգը  մտնում է աստղային հսկա համակարգի՝ Գալակտիկայի կազմի մեջ:
     Եթե փորձեմ մեկ նախադասությամբ ամփոփել ասածս, ուրեմն կասեմ. Արեգակնային համակարգը մեր  «տունն» է անծայրածիր Տիեզերքում:

No comments:

Post a Comment