Այսօր մի փոքր կպատմեմ Մարս մոլորակի մասին: Այս մոլորակը իր անվանումը ստացել է հին հռոմեացիների պատերազմի Աստված Մարսի անունից:
Երբեմն անվանում են նաև «կարմիր մոլորակ»՝ մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով: Մարս մոլորակի հայկական անվանումը Հրատն է:
MiniMolo
Pages
Sunday, February 2, 2014
Monday, January 27, 2014
Երկնքի ադամանդները
Երևի բոլորս էլ սիրում ենք նայել անամպ երկնքում շողշողացող աստղերին,որոնք, ասես, ադամանդներ լինեն: Նրանք այնքան փոքր են լինում, որ նրանց հազիվ ես նկատում: Իրականում՝ աստղերից յուրաքանչյուրը մի հսկայական գազային գունդ է, որն ինքնալուսարձակվում է:
Մութ գիշերին ամբողջ երկնքում անզեն աչքը տեսնում է մոտ 6 հազար աստղ: Միևնույն ժամանակ փոքր աստղադիտակով կարելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Աստղերին նայելուց թվում է, թե նրանք անշարժ իրենց տեղում կագնած են, բայց իրականում
այդպես չէ: Աստղեր շարժվում եմ շատ մեծ արագություններով, սակայն նրանք մեզանից այնքան հեռու են, որ այդ արագությունները անզեն աչքը չի նկատում:
Tuesday, January 21, 2014
Կյանքի գոյության աղբյուրը
Այն, որ Արեգակը գտնվում է Արեգակնային համակարգի կենտրոնում, երևի, բոլորս էլ գիտենք, բայց այն, որ Արեգակը աստղ է, քչերիս է հայտնի: Արեգակը, նույն ինքը՝
Արևը, Երկիր մոլորակից անզեն աչքով երևացող միայն 6000 աստղերից մեկն է:

Sunday, January 19, 2014
Մեր տունը Տիեզերքում
Հաճախ կարելի է լսել
Արեգակնային համակարգ արտահայտությունը, բայց մեզանից ոմանք չգիտեն էլ, թե ինչ է այն:
Ուրեմն
այսպես՝ Արեգակը և նրա շուրջ պտտվող երկնային մարմինները
կազմում են մի ընտանիք, որն
ընդունված է կոչել Արեգակնային
համակարգ:
Բարի Գալուստ
Ողջույն… Բարի գալուստ իմ բլոգ՝ «MiniMolo» բլոգ: Այստեղ դու կարող ես գտնել հետաքրքիր տեղեկություններ կապված
Տիեզերքի, մոլորակների, երկնային մարմինների մասին: Հուսով եմ կհավանես…)))
Subscribe to:
Posts (Atom)