Այն, որ Արեգակը գտնվում է Արեգակնային համակարգի կենտրոնում, երևի, բոլորս էլ գիտենք, բայց այն, որ Արեգակը աստղ է, քչերիս է հայտնի: Արեգակը, նույն ինքը՝
Արևը, Երկիր մոլորակից անզեն աչքով երևացող միայն 6000 աստղերից մեկն է:

Արեգակի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ 6000 աստիճան, ինչի պատճառով տեղի է ունենում
արեգակնային նյութի փոփոխություններ. ջրածին «այրվելով» աստիճանաբար վերածվում է հելիումի: Պարզվում է՝ արեգակնային նյութը փոխակերպվում է
լույսի և ջերմության, ինչի շնորհիվ էլ Երկրի վրա կյանք գոյություն ունի:
Արեգակը լույս է տալիս, այդ իսկ պատճառով անընդհատ նվազեցնում է իր
զանգվածը: Սակայն Արեգակն այնքան ահռելի է, որ այդքան լույս ծախսելով, ու զանգվածը նվազեցնելով, այն դեռ պատրաստ է լուսավորել ավելի քան միլիարդավոր տարիներ:
Ամենակարևորը՝ պետք է հիշել, որ Արեգակը մեր մոլորակի վրա կյանքի գոյության աղբյուրն է:
No comments:
Post a Comment